Ղեկավարվելով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 15-րդ հոդվածի բ), գ), դ) կետերով, ի կատարումն Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի 14 հունվարի 2025թ. թիվ 16-Ա որոշման, ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի տարածքում 2025թ-ի ընթացքում հնարավոր ջրհեղեղների, հեղեղումների, սելավների և սողանքների կանխարգելման, հետևանքների նվազեցման ու վերացման, աղետների ռիսկի կառավարման և արտակարգ իրավիճակների կանխարգելիչ միջոցառումների պլանավորման նպատակով՝ որոշում եմ.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի տարածքում 2025 թվականի ընթացքում հնարավոր ջրհեղեղների, հեղեղումների, սելավների և սողանքների կանխարգելման, հետևանքների նվազեցման ու վերացման, աղետների ռիսկի կառավարման և արտակարգ իրավիճակների կանխարգելիչ միջոցառումների պլանը` համաձայն թիվ 1 հավելվածի:
2. 1) Համայնքի 2025 թվականի բյուջեում նախատեսել գումար` աղետների ռիսկի կառավարման և արտակարգ իրավիճակների կանխարգելիչ միջոցառումների համար և անմիջապես տվյալները ներկայացնել Լոռու մարզային փրկարարական վարչություն` համաձայն թիվ 2 հավելվածի:
2) Յուրաքանչյուր ամիս մինչև այդ ամսվան հաջորդող ամսվա 05-ը ներկայացնել տեղեկատվություն՝ կանխարգելիչ միջոցառումների իրականացման ընթացքի վերաբերյալ։
3) Լոռու մարզային փրկարարական վարչություն ներկայացնել առաջարկություններ համայնքին սպառնացող պոտենցիալ վտանգավոր տեղամասերի և բնակչության անվտանգության ապահովման ուղղությամբ նախատեսվող միջոցառումների վերաբերյալ` համաձայն թիվ 3 հավելվածի։
4) Լոռու մարզային փրկարարական վարչություն ներկայացնել առաջարկություններ 2025 թվականի հնարավոր գարնանային վարարումների և սելավների ռիսկերից Ֆիոլետով համայնքի բնակավայրերը, տնտեսական արժեքներ ներկայացնող տարածքները, գյուղատնտեսական հողատեսքերն ու բնակչության գույքը պաշտպանելու նպատակով անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների իրականացման վերաբերյալ՝ համաձայն թիվ 4 հավելվածի:
3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Ֆիոլետովոյի համայնքապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետ Կարեն Սարդարյանի վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: