Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Ֆիոլետովոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՖԻՈԼԵՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 007
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ֆիոլետովո ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ֆիոլետովո համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Ֆիոլետովո

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 փետրվարի 2025 թվականի N 007

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՖԻՈԼԵՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ ՋՐՀԵՂԵՂՆԵՐԻ, ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ, ՍԵԼԱՎՆԵՐԻ ԵՎ ՍՈՂԱՆՔՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՈՒ ՎԵՐԱՑՄԱՆ, ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 15-րդ հոդվածի բ), գ), դ) կետերով, ի կատարումն Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի 14 հունվարի 2025թ. թիվ 16-Ա որոշման, ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի տարածքում 2025թ-ի ընթացքում հնարավոր ջրհեղեղների, հեղեղումների, սելավների և սողանքների կանխարգելման, հետևանքների նվազեցման ու վերացման, աղետների ռիսկի կառավարման և արտակարգ իրավիճակների կանխարգելիչ միջոցառումների պլանավորման նպատակով՝ որոշում եմ.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի տարածքում 2025 թվականի ընթացքում հնարավոր ջրհեղեղների, հեղեղումների, սելավների և սողանքների կանխարգելման, հետևանքների նվազեցման ու վերացման, աղետների ռիսկի կառավարման և արտակարգ իրավիճակների կանխարգելիչ միջոցառումների պլանը` համաձայն թիվ 1 հավելվածի:

2. 1) Համայնքի 2025 թվականի բյուջեում նախատեսել գումար` աղետների ռիսկի կառավարման և արտակարգ իրավիճակների կանխարգելիչ միջոցառումների համար և անմիջապես տվյալները ներկայացնել Լոռու մարզային փրկարարական վարչություն` համաձայն թիվ 2 հավելվածի:

2) Յուրաքանչյուր ամիս մինչև այդ ամսվան հաջորդող ամսվա 05-ը ներկայացնել տեղեկատվություն՝ կանխարգելիչ միջոցառումների իրականացման ընթացքի վերաբերյալ։

3) Լոռու մարզային փրկարարական վարչություն ներկայացնել առաջարկություններ համայնքին սպառնացող պոտենցիալ վտանգավոր տեղամասերի և բնակչության անվտանգության ապահովման ուղղությամբ նախատեսվող միջոցառումների վերաբերյալ` համաձայն թիվ 3 հավելվածի։

4) Լոռու մարզային փրկարարական վարչություն ներկայացնել առաջարկություններ 2025 թվականի հնարավոր գարնանային վարարումների և սելավների ռիսկերից Ֆիոլետով համայնքի բնակավայրերը, տնտեսական արժեքներ ներկայացնող տարածքները, գյուղատնտեսական հողատեսքերն ու բնակչության գույքը պաշտպանելու նպատակով անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների իրականացման վերաբերյալ՝ համաձայն թիվ 4 հավելվածի:

3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Ֆիոլետովոյի համայնքապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետ Կարեն Սարդարյանի վրա:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱԼԵՔՍԵՅ ՉԻՉՅՈՎ


Կից փաստաթղթեր՝
(16.35 Կբ)
(13.63 Կբ)
(16.10 Կբ)
(18.09 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Ֆիոլետովո
Պաշտոնական էլ. փոստ` 10034098@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՖԻՈԼԵՏՈՎՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner