Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ տարածքային կառավարման համակարգող նախարարի 29.08.2006 թ.-ի թիվ 12-Ն հրամանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի 12.05.2016 թ.-ի «ՀՀ տարածքային կառավարման համակարգող նախարարի 29.08.2006 թ.-ի թիվ 12-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 05-Ն հրամանը, որոշում եմ
Հաստատել ՀՀ Լոռու մարզի Ֆիոլետովոյի համայնքապետարանի աշխատակազմի
ա) համայնքային ծառայության մրցութային հանձնաժողովի աշխատակարգը՝ համաձայն հավելված 1-ի
բ) համայնքային ծառայության ատեստավորման հանձնաժողովի աշխատակարգը՝ համաձայն հավելված 2-ի
գ) ուժը կորցրած ճանաչել Ֆիոլետովո համայնքի ղեկավարի 03.08.2012 թ. N 11 որոշումը