Ղեկավարվելով ՛՛Համայնքային ծառայության մասին՛՛ ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ կետով, և հիմք ընդունելով ՀՀ տարածքային կառավարման համակարգող նախարարի 29.08.2006 թ-ի թիվ 12-Ն հրամանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի 12.05.2016 թ-ի ՛՛ՀՀ տարածքային կառավարման համակարգող նախարարի 29.08.2006 թ-ի թիվ 12-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին՛՛ թիվ 05-Ն հրամանը ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
Հաստատել ՀՀ Լոռու մարզի Ֆիոլետովոյի համայնքապետարանի աշխատակազմի՝
ա) համայնքային ծառայության մրցութային հանձնաժողովի աշխատակարգը՝ համաձայն N 1 հավելվածի
բ) համայնքային ծառայության ատեստավորման հանձնաժողովի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
Գ) ուժը կորցրած ճանաչել Ֆիոլետովո համայնքի ղեկավարի 2009 թ.-ի մայիսի 08-ի N 10 որոշումը: