Այսօր: Շաբաթ, 10 Մայիսի 2025թ.
Ֆիոլետովոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՖԻՈԼԵՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 03
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԷՄԻԼԻԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ֆիոլետովո ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՖԻՈԼԵՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 05-Ի ԹԻՎ 30-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով` Ֆիոլետովո համայնքի ավագանին որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 05-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի 2025 թվականի համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին» թիվ 30-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները․

1․Տեղական տուրքերի աղյուսակի 2-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ․

սույն կետի «1)» ենթակետով չնախատեսված և Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված՝ սահմանամերձ բնակավայրերից տարբերվող բնակավայրերի տարածքում կառուցվող շենքերի և շինությունների (այդ թվում՝ հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների) համար

2․ տեղական վճարների աղյուսակի 7-րդ կետի 2-րդ ենթակետի «զ», « է» պարբերություններում և 5-րդ ենթակետում «7․21-7․2․5 ենթակետ» բառակապակցությունը փոխարինել «7-րդ կետի 2) ենթակետի ա,բ,գ,դ,ե ենթակետ» բառակապակցությամբ։

3․ հանել  տեղեկան վճարների աղյուսակի 18-րդ կետը, ուղղորդվելով « Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին 2023 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-263-Ն օրենքի 1-ին հոդվածով։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱԼԵՔՍԵՅ ՉԻՉՅՈՎ


Նախագիծ կազմող ԷՄԻԼԻԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(47.76 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Ֆիոլետովո, առաջին փ, 146 շենք
Պաշտոնական էլ. փոստ` 10034098@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՖԻՈԼԵՏՈՎՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner