Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Ֆիոլետովոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՖԻՈԼԵՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 35-Ն
 

Զեկ. ԳԱՐԻԿ ԳՈԳՉՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ֆիոլետովո ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՖԻՈԼԵՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ կետի և 33-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի ավագանին որոշում է.

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ կետի դրույթներով` Ֆիոլետովո համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի 2025թ-ի բյուջեն` համաձայն 1-6 հավելվածների:

1) Եկամուտների գծով ընդամենը – 63896.4 հազար ՀՀ դրամ, այդ թվում`

ա. Վարչական բյուջեի մասով – 63896.4 հազար ՀՀ դրամ.

բ. ֆոնդային բյուջեի մասով – 100396.4 հազար ՀՀ դրամ.

2) Ծախսերի գծով ընդամենը – 100396.4 հազար ՀՀ դրամ՝ այդ թվում.

ա. Վարչական բյուջեի մասով – 63896.4 հազար ՀՀ դրամ.

բ. ֆոնդային բյուջեի մասով – 36500.0 հազար ՀՀ դրամ:

2.Համաձայան «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև: Սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված ծախսերի 15 %-ը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱԼԵՔՍԵՅ ՉԻՉՅՈՎ


Նախագիծ կազմող ԳԱՐԻԿ ԳՈԳՉՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(199.77 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Ֆիոլետովո
Պաշտոնական էլ. փոստ` 10034098@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՖԻՈԼԵՏՈՎՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner