Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ կետի և 33-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի ավագանին որոշում է.
1․Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի 2024թ․-ի բյուջեն` համաձայն հավելվածի:
2․Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև: Սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել համայնքի բյուջեով նախատեսված ընդամենը ծախսերի 15 %ը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և դրա գործողությունը տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա: