Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով, «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 08.04.2004թ. թիվ 443-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 10.10.2009թ. թիվ 1066-Ն որոշմամբ հաստատված կարգով, հաշվի առնելով հողամասի օգտագործման նպատակահարմաթյունը, ՀՀ հողային օրենսգրքի 31-րդ հոդվածով, հիմք ընդունելով որակավորված չափագրող «Գասպար Վեքիլյան» ԱՁ-ի կողմից չափագրված հատակագիծը
1. Լոռու մարզի ֆիոլետովո համայնքի վարչական տարածքում գտնվող 06-113-0160-0191 ծածկագրից առանձնացվող 0.39039 հա, ըստ կազմված հատակագծի, գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ 4-րդ կարգի գյուղատնտեսական նշանակության խոտհարքի:
2. Հաստատել Ֆիոլետովո համայնքի վարչական տարածքում ընդգրկված ՀՀ կառավարության 08.04.2004թ. թիվ 443-Ն որոշմամբ համայնքային սեփականություն հանդիսացող 06-113-0160-0191 ծածկագրից առանձնացված 0.39039 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության խոտհարքի սահմանները համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծի:
3. Հողամասը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի գտնվում ՀՀ ՀՕ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, հողամասի սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և /կամ/ չի առաջացնում սերվիտուտ։
4. Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
5. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
6. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում: