Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»ՀՀ օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածով, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, 64-րդ հոդվածի 8-րդ, 16-րդ կետերով, կետով, հաշվի առնելով Օլգա Արինինա Նիկոլաևնա (ծնված՝ 02.06.1965թ.) դիմումը, «ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿ» ԱՁ-ի կողմից կազմված հողամասի հատակագծերը, ՀՀ կառավարության 29.12.2005 թվականի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի «գ» ենթակետով, Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի 17.12.2000թ. տնտեսական թիվ 1 գրքից գրանցամատյան թիվ 74 գրանցումից քաղվածքը, այն հանգամանքը, որ հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
1. Հաստատել Ֆիոլետովո համայնքում գտնվող 06-113-0037-0003 ծածկագրով 0.210185 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի սահմանները համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծերի:
2․ 06-113-0037-0009 ծածկագրով 0.2101 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ վերականգնել և օրենքի ուժով ճանաչել Ալեքսանդր Արինին Վասիլևիչ ծնված՝ 20.06.1961թ., Օլգա Արինինա Նիկոլաևնա ծնված՝ 02.06.1965թ., Վալենտինա Արինինա Ալեքսանդրովնա ծնված՝ 15.08.1987թ., Տատյանա Արինինա Ալեքսանդրովնա ծնված՝ 12.02.1996թ.,Նադեժդա Արինինա Ալեքսանդրի ծնված՝ 27.03.1998թ. համատեղ սեփականության իրավունքը:
3. Հայաստանի Հանրապետության ֆիոլետովո համայնքի վարչական տարածքում գտնվող 06-113-0037-0003 ծածկագրի բնակելի կառուցապատման հողամասին տրամադրել փոստային հասցե` ՀՀ Լոռու մարզ, Ֆիոլետովո համայնք, 157/4 հողամաս:
4. Սույն որոշումից ծագող իրավունքները և պարտականությունները ենթակա են պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում: