Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ, ուսումնասիրելով Սերգեյ Թարոյանի դիմումը՝ որոշում եմ`
1․ Սերգեյ Սամվելի Թարոյանին տրամադրել Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի Դիլիջանի խճուղի 1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասում մանսարդային հարկով քոթեջների կառուցման նախագծման թույլտվություն /նախագծման թույլտվությունը կցվում է/։
2. Սերգեյ Թարոյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: