Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին և 14-րդ կետով սահմանված դրույթները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի կարգավորումներով՝ Ֆիոլետովո համայնքի ավագանին որոշում է.
1․ Տալ համաձայնություն Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան կողմից ֆինանսավորվող և «Մարգահովիտի երիտասարդական կենտրոն» հկ-ի կողմից իրականացվող «Ֆիոլետովո համայնքի և Փամբակ խոշորացված համայնքի Մարգահովիտ բնակավայրի համար աղբատար մեքենայի և աղբամանների տրամադրում» ծրագրին
2․ Հիմք ընդունելով «Մարգահովիտի երիտասարդական կենտրոն» հկ նախագահի դիմումը՝ տալ համաձայնություն «Ֆիոլետովո համայնքի և Փամբակ խոշորացված համայնքի Մարգահովիտ բնակավայրի համար աղբատար մեքենայի և աղբամանների տրամադրում» ծրագրով Ֆիոլետովո համայնքի կարիքների համար ներկրվող աղբատար մեքենայի ներմուծման ժամանակ առաջացած բնապահպանական հարկի և մաքսային բրոկերի ծառայությունների համար վճարելու նպատակով «Մարգահովիտ երիտասարդական կենտրոն» հկ-ին համայնքի բյուջեից 830000 դրամ տրամադրելուն՝