Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին և 14-րդ կետով սահմանված դրույթները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի կարգավորումներով՝ Ֆիոլետովո համայնքի ավագանին որոշում է.
1․Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ «ԵՄ-ն հայկական համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի համար» ծրագրի շրջանակներում մեկնարկած «Փոքր մասշտաբի վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության միջոցառումներ հանրային շենքերում և պիլոտային մեկուսացում տնային տնտեսությունների մակարդակում» ծրագրին մասնակցությանը:
2. Համաձայնություն տալ ծրագրին ներկայացվող ծրագրային հայտ-առաջարկի հաստատման դեպքում Ֆիոլետովո համայնքի 2024թ․ բյուջեից համապատասխան համաներդրման կատարմանը։
3․ Համաձայնություն տալ ծրագրային հայտ-առաջարկի հաստատման դեպքում Ֆիոլետովո համայնքի համայնքապետանի տանիքին 5 կվ հզորությամբ ֆոտովոլտային կայանի տեղադրմանը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: