Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՖԻՈԼԵՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ֆիոլետովո համայնք
ՀՀ, Լոռու մարզ, գ.Ֆիոլետովո, (0322)68941, fioletovo.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ՄԱՐՏԻ 2024թվականի N 25

ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով “Տեղական ինքնակառավարման մասին” ՀՀ օրենքի 38-րդ, 42-րդ, 43-րդ հոդվածներով, “Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքի մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին” 2019 թվականի նոյեմբերի 19-ին ՀՕ-225-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ին N 912-Ն որոշումով հաստատված կարգի, 8-րդ, 9-րդ, 11-րդ կետերով, 13-րդ կետի բ) ենթակետով, քանի որ կառույցները համապատասխանում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված օրինականացման պայմաններին և հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, հաշվի առնելով Պավել Վասիլի Մորոզով /ծնվ՝ 22.10.1960թ./, Տատյանա Յակովլևնա Մորոզովա /ծնվ՝ 03.09.1957թ./, Ֆեդոսյա Պավլովնա Բլոխինովա /ծնվ՝ 26.11.1983թ./, Լյուբով Պավլովնա Միխայլովա /ծնվ՝ 20.04.1986թ./, Վասիլի Պավլովիչ Մորոզով /ծնվ՝ 23.12.1987թ./, Տատյանա Պավլովնա Նովիկովա /ծնվ՝ 03.01.1991թ./, Գալինա Պավելի Չիչյովա /ծնվ՝ 01.05.1997թ./, Յակով Պավելի Մորոզով /ծնվ՝ 20.04.1996թ./, դիմումները և սեփականության իրավունքի թիվ 905386 համարի վկայականը և չափագրման 2023UDNVSR 23.12.2023թ. մուտքագրման ծածկագրով տեղեկանքը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի «գ» ենթակետով և 48-րդ կետով.

1. Օրնականացնել Ֆիոլետովո համայնքում գտնվող Վասիլի Պավել Մորոզով /ծնվ՝ 22.10.1960թ./, Տատյանա Յակովլևնա Մորոզովա /ծնվ՝ 03.09.1957թ./, Ֆեդոսյա Պավլովնա Բլոխինովա /ծնվ՝ 26.11.1983թ./, Լյուբով Պավլովնա Միխայլովա /ծնվ՝ 20.04.1986թ./, Վասիլի Պավլովիչ Մորոզով /ծնվ՝ 23.12.1987թ./, Լյուբով Իվանովնա Մորոզովա /ծնվ՝ 1926թ./, Տատյանա Պավլովնա Նովիկովա /ծնվ՝ 03.01.1991թ./, Գալինա Պավելի Չիչյովա /ծնվ՝ 01.05.1997թ./, Յակով Պավելի Մորոզով /ծնվ՝ 20.04.1996թ./ համասեփականության իրավունքով պատկանող 06-113-0007-0005 կադաստրային ծածկագրով 0,097 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում իրենց կողմից ինքնակամ կառուցված այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահանջվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված և սերվիտուտի իրավունք չառաջացնող, 2002թ-ին կառուցված 42.07 քմ. արտաքին մակերեսով խոհանոցը և 2015թ-ին կառուցված 58.2 քմ. արտաքին մակերեսով ծածկը: 2. Պարտավորեցնել համասեփականատերերին՝ համայնքին /հաշվեհամար՝ 900235003895 ինքնակամ կառույցի օրինականացում/ վճարել 2010թ-ին կառուցված 42.07 քմ. արտաքին մակերեսով խոհանոցի օրինականացման վճարը՝ 25950 ՀՀ դրամ /քսանհինգ հազար ինը հարյուր հիսուն դրամ/ , 2010թ-ին կառուցված 58.2 քմ. արտաքին մակերեսով ծածկի օրինականացման վճար՝ 35900 դրամ /երեսունհինգ հազար ինը հարյուր ՀՀ դրամ/: 3. 06-113-0007-0005 ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին և բնակելի տանը տրամադրել փոստային հասցե՝ Լոռու մարզ գյուղ Ֆիոլետովո, 2-րդ փողոց, 368 բնակելի տուն հասցե: 4. Սույն որոշումից ծագող իրավունքները և պարտականությունները ենթակա են պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ԱԼԵՔՍԵՅ ՉԻՉՅՈՎ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ.Ֆիոլետովո