Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՖԻՈԼԵՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ֆիոլետովո համայնք
ՀՀ, Լոռու մարզ, գ.Ֆիոլետովո, ,

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 ՄԱՐՏԻ 2024թվականի N 22

ՖԻՈԼԵՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔԻ 06-113-0011-0004 ԾԱԾԿԱԳՐԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով, «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 08.04.2004թ. թիվ 443-Ն որոշմամբ, Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի «գ» ենթակետով և 48-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 31-րդ հոդվածով, հիմք ընդունելով որակավորված չափագրող «ՏԱՐՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՏՈՒՐԻ» ԱՁ-ի կողմից չափագրված հատակագիծը

1. Հաստատել Ֆիոլետովո համայնքի վարչական տարածքում ընդգրկված ՀՀ կառավարության 08.04.2004թ. թիվ 443-Ն որոշմամբ համայնքային սեփականություն հանդիսացող 06-113-0011-0004 ծածկագրից առանձնացված 0.016 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության այլ գործառնական հողամասի սահմանները համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծի և տրամադրել համայնքային սեփականության վկայական: 2. Հողամասը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի գտնվում ՀՀ ՀՕ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, հողամասի սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և /կամ/ չի առաջացնում սերվիտուտ։ 3. Հայաստանի Հանրապետության ֆիոլետովո համայնքի վարչական տարածքում գտնվող 06-113-0011-0004 ծածկագրի բնակելի կառուցապատման հողամասին տրամադրել փոստային հասցե` ՀՀ Լոռու մարզ, Ֆիոլետովո համայնք, 1-ին փողոց, 2/1 հողամաս: 4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: 5. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ԱԼԵՔՍԵՅ ՉԻՉՅՈՎ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ.Ֆիոլետովո