 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՖԻՈԼԵՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ֆիոլետովո համայնք ՀՀ, Լոռու մարզ, գ.Ֆիոլետովո, ,
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
08 ԱՊՐԻԼԻ 2025թվականի N 022
ԱՐՏԱԿ ԲԱԴԱԼՅԱՆԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԵՐԱԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 42-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 29.04.2021 թ․ թիվ 698-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Արտակ Միշայի Բադալյանի դիմումը, հողամասի հաստատված հատակագիծը, հողամասի նկատմամբ օգտագործման իրավունքի ձեռքբերումը հաստատող գրանցման փաստաթղթերը, վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականը՝ N 0044545, ինչպես նաև այն հանգամանքը, որ 06-113-0108-0205 ծածկագրից առանձնացված 06-113-0108-0213 ծածկագրով 0.78 հա. մակերեսով համայնքային հողամասը վկայական N 13032025-06-0002, հողամասի վարձակալության իրավունքի տրամադրման օրվանից մինչ օրս օգտագործվել և տիրապետվել է Արտակ Բադալյանի կողմից, վճարվել է օրենքով սահմանված վճարները.
1.Կատարել Արտակ Միշայի Բադալյանի 25.04.2006թ. վարձակալության իրավունքով պատկանող պայմանագրի 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ և նոր հատակագծով:
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի Վանաձորի ստորաբաժանումում:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱԼԵՔՍԵՅ ՉԻՉՅՈՎ
20 __ թ. ______________ ____
գ.Ֆիոլետովո