Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 56-րդ հոդվածի 5-րդ կետով, 67-րդ, 68-րդ հոդվածներով, «Տեղական Ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 12.04.2001թ-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգով, hաշվի առնելով համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությունը, Ֆիոլետովո համայնքի ավագանին՝ որոշում է. 1. Տալ համաձայնություն Ֆիոլետովո համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից աճուրդ վաճառքով օտարելուն, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրելուն, մեկնարկային գները, աճուրդի և մրցույթի պայմանները հաստատելու մասին:
2. Աճուրդ-վաճառքով օտարվում են հողատեսքեր 6 լոտով.
-Լոտ 1: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-113-0152-0068 ծածկագրով 0,088 հա գյուղարտադրական հողամաս: Մեկնարկային գինը սահմանել 420000 / չորս հարյուր քսան հազար/ ՀՀ դրամ:
-Լոտ 2: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-113-0152-0064 ծածկագրով 0,6374 հա գյուղատնտեսական արտադրական օբյեկտի հող: Մեկնարկային գինը սահմանել 3․030․000 / երեք միլիոն երեսուն հազար/ ՀՀ դրամ:
-Լոտ 3: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-113-0152-0031 ծածկագրով 0,1803 հա գյուղատնտեսական արտադրական օբյեկտի հող: Մեկնարկային գինը սահմանել 860000 / ութ հարյուր վաթսուն հազար/ ՀՀ դրամ:
-Լոտ 4: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-113-0101-0106 ծածկագրով 0,098016 հա գյուղատնտեսական նշանակության խոտհարք։ Մեկնարկային գինը սահմանել 51000 / հիսունմեկհազար/ ՀՀ դրամ:
-Լոտ 5: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-113-0015-0027 ծածկագրով 0,008878 հա գյուղատնտեսական արտադրական օբյեկտի հող: Մեկնարկային գինը սահմանել 43000 / քառասուներեք հազար/ ՀՀ դրամ:
-Լոտ 6: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-113-0007-0049 ծածկագրով 0,029798 հա բնակավայրերի այլ հողամաս: Մեկնարկային գինը սահմանել 240000 / երկու հարյուր քառասուն հազար/ ՀՀ դրամ:
3․Վարձակալության իրավունքով, գյուղ. գործունեություն ծավալելու նպատակով, տրամադրվում է գյուղատնտեսական նշանակության հողամասեր՝ 2 լոտով
-Լոտ 1: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-113-0152-0067 ծածկագրով 0.048 հա գյուղատնտեսական նշանակության 2-րդ կարգի արոտավայր ՝ գյուղատնտեսական գործունեության նպատակով՝ 25 տարի ժամկետով: Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել 1000 / հազար/ ՀՀ դրամ։
-Լոտ 2: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-113-0152-0062 ծածկագրով 0.50276 հա գյուղատնտեսական նշանակության 2-րդ կարգի արոտավայր ՝ գյուղատնտեսական գործունեության նպատակով՝ 25 տարի ժամկետով: Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել 4000 / չորս հազար/ ՀՀ դրամ։ |