Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին կետով, հիմք ընդունելով Ֆիոլետովո համայնքի բնակիչներ՝ համասեփականատերեր Ալեքսանդր Իվանի Սուկովիցին, Տատյանա Պավելի Սուկովիցինա, Աննա Ալեքսանդրի Սուկովիցինա, Պավել Ալեքսանդրի Սուկովիցին, Յուրի Ալեքսանդրի Սուկովիցին հողամասից հրաժարվելու մասին դիմումները՝
1. Ֆիոլետովո համայնքի վարչական սահմաններում գտնվող, Ալեքսանդր Իվանի Սուկովիցին, Տատյանա Պավելի Սուկովիցինա, Աննա Ալեքսանդրի Սուկովիցինա, Պավել Ալեքսանդրի Սուկովիցին, Յուրի Ալեքսանդրի Սուկովիցին, պատկանող համատեղ սեփականության իրավունքով կադաստրային քարտեզի 06-113-0156-0077 ծածկագրում գտնվող 0.1113 հա գյուղատնտեսական խոտհարքը/ վկայական 1712203/, համարել համայնքային սեփականություն և տրամադրել սեփականության վկայական:
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում: