Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով, «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 08.04.2004թ. թիվ 443-Ն որոշմամբ, , ՀՀ հողային օրենսգրքի 31-րդ հոդվածով, հիմք ընդունելով որակավորված չափագրողի կողմից չափագրված հատակագիծը, Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով.
1. Հաստատել Ֆիոլետովո համայնքի վարչական տարածքում ընդգրկված ՀՀ կառավարության 08.04.2004թ. թիվ 443-Ն որոշմամբ համայնքային սեփականություն հանդիսացող 06-113-0108-0212 ծածկագրից առանձնացված 0.13117 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտի սահմանները համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծի և տրամադրել համայնքային սեփականության վկայական:
2. Հողամասը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի գտնվում ՀՀ ՀՕ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, հողամասի սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և /կամ/ չի առաջացնում սերվիտուտ։ 3. Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
5. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում: