Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով` Ֆիոլետովո համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 05-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի 2025 թվականի համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին» թիվ 30-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները․
1․Տեղական տուրքերի աղյուսակի 2-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ․
սույն կետի «1)» ենթակետով չնախատեսված և Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված՝ սահմանամերձ բնակավայրերից տարբերվող բնակավայրերի տարածքում կառուցվող շենքերի և շինությունների (այդ թվում՝ հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների) համար
2․ տեղական վճարների աղյուսակի 7-րդ կետի 2-րդ ենթակետի «զ», « է» պարբերություններում և 5-րդ ենթակետում «7․21-7․2․5 ենթակետ» բառակապակցությունը փոխարինել «7-րդ կետի 2) ենթակետի ա,բ,գ,դ,ե ենթակետ» բառակապակցությամբ։
3․ հանել տեղեկան վճարների աղյուսակի 18-րդ կետը, ուղղորդվելով « Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին 2023 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-263-Ն օրենքի 1-ին հոդվածով։