Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասով, Ֆիոլետովո համայնքի ավագանին՝ որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի ավագանու հերթական նիստի օրը և ժամը սահմանել 2025 թվականի դեկտեմբերի 25-ը, ժամը 11:00-ը: 2. Նիստը կազմակերպել ՀՀ Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի ղեկավարի աշխատասենյակում, հասցեն՝ Ֆիոլետովո համայնք, 1-ին փողոց, 146 շենք: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |