Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով` Ֆիոլետովո համայնքի ավագանին որոշում է. 1․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |