Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 56-րդ հոդվածի 5-րդ կետով, 67-րդ, 68-րդ հոդվածներով, «Տեղական Ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 12.04.2001թ-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգով, hաշվի առնելով համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությունը, Ֆիոլետովոհամայնքի ավագանին՝ որոշում է.
1. Տալ համաձայնություն Ֆիոլետովո համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն աճուրդ վաճառքով օտարելուն, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրելուն:
2. Աճուրդ-վաճառքով օտարվում են հողամասեր․
Լոտ 1․ Ֆիոլետովո համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող 06-113-0101-0107 ծածկագրով 0,086597 հա 2-րդ կարգի խոտհարք: Մեկնարկային գինը սահմանել 120000 /հարյուր քսան հազար/ ՀՀ դրամ։
Լոտ 2 Ֆիոլետովո համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող 06-113-0154-0007 ծածկագրով 4,36339 հա 4-րդ կարգի խոտհարք: Մեկնարկային գինը սահմանել 2,270000 /երկու միլիոն երկու հարյուր յոթանասուն հազար/ ՀՀ դրամ։
Լոտ 3 Ֆիոլետովո համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող 06-113-0154-0003 ծածկագրով 2,42437 հա 4-րդ կարգի խոտհարք: Մեկնարկային գինը սահմանել 1,262000 /մեկ միլիոն երկու հարյուր վաթսուներկու հազար/ ՀՀ դրամ։
Լոտ 4 Ֆիոլետովո համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող 06-113-0160-0198 ծածկագրով 0,39039 հա 4-րդ կարգի խոտհարք: Մեկնարկային գինը սահմանել 204000 /երկու հարյուր չորս հազար/ ՀՀ դրամ։
Լոտ 5 Ֆիոլետովո համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող 06-113-0011-0014 ծածկագրով 0,016 հա բնակավայրերի հողամաս: Մեկնարկային գինը սահմանել 130000 / հարյուր երեսուն հազար/ ՀՀ դրամ։
Լոտ 6 Ֆիոլետովո համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող 06-113-0117-0013 ծածկագրով 0,1652 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության 4-րդ կարգի վարելահող: Մեկնարկային գինը սահմանել 112000 / հարյուր տասներկու հազար/ ՀՀ դրամ։
Լոտ 7 Ֆիոլետովո համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող 06-113-0007-0051 ծածկագրով 0,02561 հա բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողամաս: Մեկնարկային գինը սահմանել 204000 / երկու հարյուր չորս հազար/ ՀՀ դրամ։
Լոտ 8 Ֆիոլետովո համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող 06-113-0117-0013 ծածկագրով 0,1652 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության 4-րդ կարգի վարելահող: Մեկնարկային գինը սահմանել 112000 / հարյուր տասներկու հազար/ ՀՀ դրամ։
Աճուրդի լոտի մասնակցության վճարը սահմանել 5000 ՀՀ դրամ, նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 50 տոկոսի չափով, նվազագույն քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5 տոկոսի չափով:
3․Վարձակալության իրավունքով, գյուղ. գործունեություն ծավալելու նպատակով, տրամադրվում է գյուղատնտեսական նշանակության հողամաս՝ 1 լոտով -
Լոտ 1: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-113-0130-0127 ծածկագրով 0.068373 հա գյուղատնտեսական նշանակության 2-րդ կարգի արոտավայր ՝ գյուղատնտեսական գործունեության նպատակով՝ 25 տարի ժամկետով:
Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել 4000 / չորս հազար/ ՀՀ դրամ։ Վարձակալության լոտի մասնակցության վճարը սահմանել 5000 ՀՀ դրամ, նախավճարի և նվազագույն քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: