Հիմք ընդունելով համայնքի բնակիչներ` Պ.Մորոզովի, Տ.Մորոզովայի և Վ.Մորոզովի դիմումները, հողային բարեփոխումների և սեփակաշնորհման տեղական հանձնաժողովի 16.04.1991թ. թիվ 3 որոշումից քաղվածքը, հողամասի և շենք շինությունների հատակագծերը,
Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Տեղական ինքնակառավարման մասին" ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով, իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին ՀՀ օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, ՀՀ ՀՕ 60-րդ և 64-րդ հոդվածներով, ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին ՀՀ ՀՕ 510-Ն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետով , ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ
որոշում եմ`
1.ՀՀ Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի 06-113-0021-0001 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0,105 հա տնամերձ հողամասի նկատմամբ օրենքի ուժով ճանաչել և վերականգնել Պավել Վասիլևիչ Մորոզովի /ծնված 22.10.1960թ./, Տատյանա Յակովլևնա Մորոզովայի /ծնված 03.09.1957թ./ և Վասիլի Պավլովիչ Մորոզովի /ծնված 23.12.1987թ./, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը:
2.Ճանաչել 06-113-0021-0001 ծածկագրով 0,105հա գտնվող այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումների իրականացված և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող տնամերձ հողամասի Պավել Վասիլևիչ Մորոզովի /ծնված 22.10.1960թ./, Տատյանա Յակովլևնա Մորոզովայի /ծնված 03.09.1957թ./ և Վասիլի Պավլովիչ Մորոզովի /ծնված 23.12.1987թ./, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը:
3.Վերը նշված գույքի զբաղեցրած հողամասը չի գտնվում ՀՀ ՀՕ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի հակասում քաղաքաշինական նորմերին առաջացնում սերվիտուտ.
4.Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
5.Անշարժ գույքին տրամադրել փոստայի հասցե՝ 2-րդ փողոց, թիվ 368:
6.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից: