Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, հաշվի առնելով Դմիտրի Տելեգինի հայտը՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին, համայնքի ղեկավարի կողմից տրված նախագծային թույլատրությունը, ճարտարապետահատակագծային առաջադրանքը, Ֆիոլետովո համայնքի ավագանին՝ որոշում է․
1. Դմիտրի Տելեգինին սեփականության իրավունքով պատկանող 06-0113-0124-0005 ծածկագրով 0,100334 հա գյուղատնտեսական հողերի նպատակային նշանակության այլ հողատեսք, անասնաշենքկառուցելու և սպասարկման նպատակով փոխադրեք արդյունաբերական, ընդերքօգտագործման և արտադրական նշանակության օբյեկտների հողերի նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողերի գործառնական նշանակության։
2․ Սույն հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակության իրավունքները ենթակա են պետական գրանցման, որն արտացոլվում է հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշիռներում: