Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետի դրույթներով Ֆիոլետովո համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է
Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի ավագանու 2025թ-ի հոկտեմբերի 6-ի թիվ 06 հերթական նիստի օրակարգը․
Օրակարգ․
1. Ֆիոլետովո համայնքի 2025 թվականի հոկտեմբերի 6-ի նիստի օրակարգը հաստատելու մասին
2․ Համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի վարձակալության պայմանագիրը գրավ դնելուն համաձայնություն տալու մասին
3. Ֆիոլետովո համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգը՝ հասատելու մասին
4․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի սեփականություն հանդիսացող հողերի կառավարման 2025 թվականի (ամենամյա) ծրագիրը հաստատելու մասին
5․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի ավագանու հերթական նիստի օրը և ժամը սահմանելու մասին
6. Ֆիոլետովո համայնքի 2024թ.-ի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի 2025 թ.-ի բյուջեն հաստատելու մասին» թիվ 34-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին |