|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ֆիոլետովո ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ֆիոլետովո համայնք ՀՀ Լոռիի մարզ, գ. Ֆիոլետովո |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
08 սեպտեմբերի 2023 թվականի N 22-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 92-րդ հոդվածի 4-րդ մասով, «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասով` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների կողմից համաֆինանսավորվող Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում գործող ՀՀ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման դրամաշնորհային հիմնադրամի կողմից հավանության արժանացած և ֆինանսավորվող «Գյուղտեխնիկայի ձեռքբերում» դրամաշնորհային ծրագրի իրականացման համար Ֆիոլետովո համայնքի Հայաստանի Հանրապետության գանձապետական համակարգում բացել առանձնացված արտաբյուջետային հաշիվ։ |
Կողմ -3 ԲԼՈԽԻՆՈՎ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՆՈՎԻԿՈՎ ԱԼԵՔՍԵՅ ՉԻՉՅՈՎ ՄԻԽԱԻԼ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱԼԵՔՍԵՅ ՉԻՉՅՈՎ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|