Ղեկավարելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով, քաղաքացիների կողմից համայնքի ղեկավարին և ավագանու անդամներին հասցեագրված դիմում-բողոքների քննարկման ոլորտում վարչարարության արդյունավետությունը բարձրացնելու, քաղաքացիների ընդունելության ընթացակարգը բարելավելու և ավագանու դերակատարության ու պատասխանատվության բարձրացման նպատակով՝ Ֆիոլետովո համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Ֆիոլետովո համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել ընդունելության համար դիմած քաղաքացիների համար լրացվող ուղղորդող թերթիկի ձևը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Հաստատել ընդունելության նախնական գրանցման համար դիմած քաղաքացիների գրանցման քարտի ձևը՝ համաձայն հավելված 3-ի:
4. Սույն որոշումը և քաղաքացիների ընդունելության օրերի և ժամերի մասին տեղեկատվությունը փակցնել Ֆիոլետովոյի համայնքապետարանի վարչական շենքում՝ քաղաքացիների համար տեսանելի վայրում:
|