Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածիով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 4 հունվարի 2024 թվականի N 12-Ա որոշումը Ֆիոլետովո համայնքի ավագանին որոշում է․ 1.Պետական սեփականություն հանդիսացող, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, համայնք Ֆիոլետովո, 2-րդ փողոց, 44 դպրոց հասցեից առանձնացված, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, համայնք Ֆիոլետովո, 2-րդ փողոց, 44/1 հասցեում գրանցված, 0.137621 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ՝ գույք) (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 11102023-06-0074 վկայական) մանկապարտեզ կառուցելու նպատակով ընդունել որպես նվիրաբերություն։
2.Համայնքի ղեկավարին՝ սահմանված կարգով և ժամկետներում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ կնքել գույքի նվիրաբերության պայմանագիր։
3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |