Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 67-րդ, 68-րդ, 69-րդ և 70-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ սահմանված կարգով՝ հիմք ընդունելով Ֆիոլետովո համայնքի հողամասն աճուրդով վաճառելու մասին 11.11.2024 թվականի թիվ 3-3 արձանագրությունը
1. Ֆիոլետովո համայնքում 11.11.2024 թվականին անցկացված աճուրդում հաղթող ճանաչված Արսեն Արթուրի Բեկչյանին օտարել լոտ 1. 06-113-0154-0003, ծածկագրով 2.42437 հա, գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգի խոտհարք, աճուրդում առաջարկված առավելագույն գնով՝ 1325100 ՀՀ դրամով:
2. Տասնօրյա ժամկետում վերը նշված գումարը վճարելուց հետո, Արսեն Արթուրի Բեկչյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:
3. Հողամասի պետական գրանցման համար անհրաժեշտ ծախսերը իրականացնել Արսեն Արթուրի Բեկչյանի միջոցների հաշվին: