Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածով, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, 64-րդ հոդվածի 8-րդ, 16-րդ կետերով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ 50-Ն օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածների պահանջներով, հաշվի առնելով Վասիլի Անդրեևիչ Զադորկինի (ծնված` 29․06․1966թ.) դիմումը, «ՏԱՐՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՏՈՒՐԻ» ԱՁ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը, Ֆիոլետովո համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 16.04.1991թ. թիվ 3 որոշումից քաղվածքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը` գրանցամատյան 3909, 3907, այն հանգամանքը, որ հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, կառուցված չեն քաղաքաշինության նորմերի և կանոնների էական խախտումներով.
1. Հաստատել Ֆիոլետովո համայնքում գտնվող 06-113-0021-0051 կադաստրային ծածկագրով 0,16065 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի և հողամասի վրա առկա շինությունների չափերը համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծի:
2․ Վերականգնել և օրենքի ուժով ճանաչել Վասիլի Անդրեևիչ Զադորկինի (ծնվ. 29.06.1966թ.), սեփականության իրավունքը 06-113-0021-0051 կադաստրային ծածկագրով 0,16065 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի և հողամասի վրա գտնվող մինչև 2001թ.-ը կառուցված 176.2 ք/մ ընդհանուր մակերեսով բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ։
3. Սույն որոշումից ծագող իրավունքները և պարտականությունները ենթակա են պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում: