Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետի դրույթներով Ֆիոլետովո համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
Հաստատել Ֆիոլետովո համայնքի ավագանու 2023 թ.-ի նոյեմբերի 09-ի նիստի օրակարգը.
ՕՐԱԿԱՐԳ
1. Ֆիոլետովո համայնքի 2023 թվականի նոյեմբերի 09-ի նիստի օրակարգը հաստատելու մասին։
2. Ֆիոլետովո համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից աճուրդ վաճառքով օտարելուն համաձայնություն տալու, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրելուն, մեկնարկային գները, աճուդի և մրցույթի պայմանները հաստատելու մասին։
3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքում 2023 թվականի համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին։
4. Ֆիոլետովո համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին։
5. Ֆիոլետովո համայնքի անապահով բնակիչներին սոց․օգնություն տրամադրելու մասին։