Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով, 9-րդ և 10-րդ հոդվածներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով՝ որոշում եմ.
1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ֆիոլետովոյի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի (ծածկագիր 1.2-1) պաշտոնի անձնագիրը՝ համաձայն հավելվածի:
2․ ՈՒժը կորցրած ճանաչել 2024 թ նոյեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ֆիոլետովոյի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողի պաշտոնի անձնագիրը հաստատելու մասին» թիվ 88-Ա որոշումը։