Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետի դրույթներով Ֆիոլետովո համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է
Հաստատել Ֆիոլետովո համայնքի ավագանու 2024 թ.-ի օգոստոսի 16-ի հերթական նիստի օրակարգը.
ՕՐԱԿԱՐԳ
1․ Ֆիոլետովո համայնքի 2024 թվականի օգոստոսի 16-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի սեփականության գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին
3. Ֆիոլետովո համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերն աճուրդ վաճառքով օտարելուն, վարձակալության եվ կառուցապատման իրավունքներով տրամադրելուն համաձայնություն տալու, մեկնարկային գները, աճուրդի եվ մրցույթի պայմանները հաստատելու մասին
4. Դմիտրի Տելեգինին սեփականության իրավունքով պատկանող հողամասում անասնաշենք կառուցելու նպատակով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին
5. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի հողային հաշվեկշիռը հաստատելու մասին
6. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի 2025-2027թթ միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին
7. Ֆիոլետովո համայնքի բնակիչներին սոց օգնություն տրամադրելու մասին
8. Հայաստանի Հանրապետության գանձապետական համակարգում առանձնացված արտաբյուջետային հաշիվ բացելու մասին