Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 92-րդ հոդվածի 4-րդ մասով, «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասով` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների կողմից համաֆինանսավորվող Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում գործող ՀՀ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման դրամաշնորհային հիմնադրամի կողմից հավանության արժանացած և ֆինանսավորվող «Գյուղտեխնիկայի ձեռքբերում» դրամաշնորհային ծրագրի իրականացման համար Ֆիոլետովո համայնքի Հայաստանի Հանրապետության գանձապետական համակարգում բացել առանձնացված արտաբյուջետային հաշիվ։ |