Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 67-րդ, 68-րդ, 69-րդ և 70-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ սահմանված կարգով՝ հիմք ընդունելով Ֆիոլետովո համայնքի հողամասն աճուրդով վաճառելու մասին 11.11.2024 թվականի թիվ 3-5 արձանագրությունը
1. Ֆիոլետովո համայնքում 11.11.2024 թվականին անցկացված աճուրդում հաղթող ճանաչված Արտակ Միշայի Բադալյանին օտարել լոտ 6. 06-113-0011-0014, ծածկագրով 0.016 հա, բնակավայրերի նշանակության այլ հող, աճուրդում առաջարկված առավելագույն գնով՝ 136500 ՀՀ դրամով:
2. Տասնօրյա ժամկետում վերը նշված գումարը վճարելուց հետո, Արտակ Միշայի Բադալյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:
3. Հողամասի պետական գրանցման համար անհրաժեշտ ծախսերը իրականացնել Արտակ Միշայի Բադալյանի միջոցների հաշվին: