Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 76-րդ, 77-րդ, 78-րդհոդվածներով, ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ սահմանված կարգով՝ հիմք ընդունելով Ֆիոլետովո համայնքի հողամասն մրցույթով վարձակալության տրամադրելու մասին 11.11.2024 թվականի թիվ 2-1 արձանագրությունը
1. Ֆիոլետովո համայնքում 11.11.2024 թվականին անցկացված մրցույթում հաղթող ճանաչված Ալեքսանդր Ալեքսեևիչ Զադորկինին վարձակալության իրավունքով 25 տարի ժամկետով տրամադրել լոտ 1. 06-113-0130-0127, ծածկագրով 0.068373 հա, գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգի խոտհարքի, մրցույթում առաջարկված առավելաույն գնով՝ 1050 ՀՀ դրամ տարեկան վարձավճարով:
2. Ալեքսանդր Ալեքսեևիչ Զադորկինի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր:
3. Պայմանագրի պետական գրանցման համար անհրաժեշտ ծախսերը իրականացնել Ալեքսանդր Ալեքսեևիչ Զադորկինի միջոցների հաշվին: