Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 11-րդ, 28-րդ կետերի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթներով և 37-րդ հոդվածով` համայնքի ավագանին որոշում է 1. Հաստատել Ֆիոլետովոյի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի.
2․ Ուժը կորցրած ճանաչել Ֆիոլետովո համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի «Ֆիոլետովոյի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 35 որոշումը
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից. |