Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով, «Հավաքների ազատության մասին» օրենքի 15-րդ հոդվածի պահանջներով, հաշվի առնելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 17.02.2025թ. թիվ ԴԽ/14.1/5364-2025 հանձնարարականը և Լոռու մարզպետի աշխատակազմի 18.02.2025թ-ի 01/107.4.2/01424-2025 գրությունը` Ֆիոլետովո համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել՝
1) Համայնքում հանրային հավաքների մասին իրազեկումների գրանցամատյանի վարման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի։
2) Համայնքում հանրային հավաքների մասին իրազեկումների գրանցամատյանի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից: |