Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 56-րդ հոդվածի 5-րդ կետով, 67-րդ, 68-րդ հոդվածներով, «Տեղական Ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 12.04.2001թ-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգով, hաշվի առնելով համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությունը, Ֆիոլետովո համայնքի ավագանին՝ որոշում է. 1. Տալ համաձայնություն Ֆիոլետովո համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից աճուրդ վաճառքով օտարելուն,մեկնարկային գինը և աճուրդի պայմանները հաստատելու մասին: 2. Աճուրդ-վաճառքով օտարվում է հողատեսք 1 լոտով.
-Լոտ 1: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-113-0020-0029 ծածկագրով 0,00798 հա հասարակական կառուցապատման հողատեսք: Մեկնարկային գինը սահմանել 63000 / վաթսուներեք հազար/ ՀՀ դրամ: |