Այսօր: Կիրակի, 29 Հունիսի 2025թ.
Ֆիոլետովոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՖԻՈԼԵՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 030
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ֆիոլետովո ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ֆիոլետովո համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Ֆիոլետովո

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հունիսի 2025 թվականի N 030

ԱՐՏԱԿ ԲԱԴԱԼՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՖԻՈԼԵՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՈԼԵՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգով, ՀՀ Կառացարության 29.12.2011թ. թիվ 1920-ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետի 1-ին ենթակետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի գ) ենթակետով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021թ. մայիսի 10-ի <<Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին>> N 104-Լ հրամանով,հիմք ընդունելով Լոռի-1 միկրոռեգիոնալ համակցված տարածական պլանավորման փաստաթուղթը, Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի ավագանու 27.09.2024թ. թիվ 28-Ա որոշումը, ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի օգոստոսի 12-ի N 2-14 դրական եզրակացությունը, ՀՀ Լոռու մարզպետի 2025թ. մարտի 13-ի թիվ 130-Ա որոշումը, քանի որ 2010 թվականին ինքնակամ կառուցված բնակելի տան, խոհանոցի և պարիսպների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի հանդիսանում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հաշվի առնելով Արտակ Բադալյանի (ծնված 11.11.1965թ.) դիմումը, չափագրման համաձայնությունը և 2024W4JFX4 մուտքագրման ծածկագրով տեղեկանքը.

1.Հաստատել ՀՀ Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 06-113-0144-0001 կադաստրային ծածկագրից առանձնացված 0,09957 հա հողամասի սահմանները համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծի։ 2.ՀՀ Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 06-113-0144-0001 կադաստրային ծածկագրից առանձնացված 0,09957 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխել, այն փոխադրելով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության և համապատասխանեցնել Լոռի-1 միկրոռեգիոնալ տարածական պլանավորման փաստաթղթով սահմանված հողամասի նպատակային և գործառնական նշանակությանը: 3.Օրինականացնել ՀՀ Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 06-113-0144-0001 կադաստրային ծածկագրից առանձնացված 0,09957 հա հողամասում Արտակ Բադալյանի կողմից ինքնակամ կառուցված 27.38 քմ մակերեսով բնակելի տունը, 17.89քմ. մակերեսով խոհանոցը և 3.84 քմ. ընդհանուր մակերեսով պարիսպները ։ 4.Ճանաչել ՀՀ Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի սեփականության իրավունքը Ֆիոլետովո համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 06-113-0144-0001 կադաստրային ծածկագրից առանձնացված 0,09957 հա հողամասի և հողամասում գտնվող օրինականացված 27.38 քմ մակերեսով բնակելի տուն, 17.89քմ. մակերեսով խոհանոցի և 3.84 քմ. ընդհանուր մակերեսով պարիսպների նկատմամբ։ 5.ՀՀ Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի վարչական տարածքում 06-113-0144-0001 կադաստրային ծածկագրից առանձնացված 0,09957 հա հողամասին և հողամասում գտնվող անշարժ գույքին տրամադրել Ֆիոլետովո, Ֆիոլետովո, Վանաձոր-Դիլիջան մայրուղի, 25-26 կմ., 2/1 բնակելի տուն փոստային հասցեն։ 6.Դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի կոմիտե՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի անվամբ պետական գրանցում կատարելու համար:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱԼԵՔՍԵՅ ՉԻՉՅՈՎ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Ֆիոլետովո, առաջին փ, 146 շենք
Պաշտոնական էլ. փոստ` 10034098@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՖԻՈԼԵՏՈՎՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner