Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով, «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքով, Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 08.04.2004թ. թիվ 443-Ն որոշմամբ, Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի «գ» ենթակետով և 48-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 31-րդ հոդվածով, հիմք ընդունելով որակավորված չափագրող «ՏԱՐՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՏՈՒՐԻ» ԱՁ-ի կողմից չափագրված հատակագիծը
1. Հաստատել Ֆիոլետովո համայնքի վարչական տարածքում ընդգրկված ՀՀ կառավարության 08.04.2004թ. թիվ 443-Ն որոշմամբ համայնքային սեփականություն հանդիսացող 06-113-0011-0004 ծածկագրից առանձնացված 0.016 հա մակերեսով բնակավայրերի նշանակության, բնակելի այլ գործառնական նշանակության հողամասի սահմանները համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծի և տրամադրել համայնքային սեփականության վկայական:
2. Հողամասը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի գտնվում ՀՀ ՀՕ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, հողամասի սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և /կամ/ չի առաջացնում սերվիտուտ։
3. Հայաստանի Հանրապետության ֆիոլետովո համայնքի վարչական տարածքում գտնվող 06-113-0011-0004 ծածկագրի բնակավայրերի նշանակության, բնակելի այլ գործառնական նշանակության հողամասին տրամադրել փոստային հասցե` ՀՀ Լոռու մարզ, Ֆիոլետովո համայնք, 1-ին փողոց, 2/1 հողամաս:
4. Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի տրամադրած՝ 14.03.2024թ. N 22-Ա որոշումը:
5. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
6. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում: