Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Ֆիոլետովոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՖԻՈԼԵՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 19
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ֆիոլետովո ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ֆիոլետովո համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Ֆիոլետովո, (0322)68941, fioletovo.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 մարտի 2024 թվականի N 19

06-113-0007-0005 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ և ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ և ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով “Տեղական ինքնակառավարման մասին” ՀՀ օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, 64-րդ հոդվածի 8-րդ, 16-րդ կետերով, ՀՀ կառավարության 29.12.2005 թվականի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի «գ» ենթակետով և 48-րդ կետով, հիմք ընդունելով Պավել Մորոզով Վասիլի (ծնված՝ 22.10.1960թ.) դիմումը և սեփականության իրավունքի թիվ 905386 համարի վկայականը, <<Գասպար Վեքիլյան>> ԱՁ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը, այն հանգամանքը, որ հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ, համապատասխան ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 6-րդ կետով, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին թիվ 295 օրենքի համապատասխան, ՀՀ կառավարության 2022թ.թիվ 14-Ն ինքնակամ կառույցների հաշվառման կարգը հաստատելու մասին որոշումը.

1. Հաստատել Ֆիոլետովո համայնքում գտնվող 06-113-0007-0005 կադաստրային ծածկագրով 0,097 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի և հողամասի վրա կառուցված բնակելի տան և շինությունների չափերը համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծի:

2. 2010 թ-ին կառուցված 98,05քմ ընդհանուր մակերեսով ծածկի և խոհանոցի օրինականացումը կկատարվի օրենքով սահմանված կարգով։

3. 06-113-0007-0005 ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին և բնակելի տանը տրամադրել փոստային հասցե՝ Լոռու մարզ գյուղ Ֆիոլետովո, 2-րդ փողոց, 368 բնակելի տուն հասցե:

4. Սույն որոշումից ծագող իրավունքները և պարտականությունները ենթակա են պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱԼԵՔՍԵՅ ՉԻՉՅՈՎ


Կից փաստաթղթեր՝
(1.08 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Ֆիոլետովո
(0322)68941
fioletovo.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10034098@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՖԻՈԼԵՏՈՎՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner