Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի ա. ենթակետով, համաձայն Ֆիոլետովո համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 20-ի թիվ 03-Ն որոշման հավելվածի տեղական տուրքեր բաժնի 9-րդ մասի 1-ին կետի դ. ենթակետով, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Հասմիկ Բադալյանի 2025 թվականի հունիսի 30-ի հայտը՝ որոշում եմ.
1.Անհատ ձեռնարկատեր Հասմիկ Բադալյանի /ՀՎՀՀ 26670133/ հայտը բավարարել և նրան տալ Ֆիոլետովո համայնքի 1 փ, տուն 148 հասցեում (96 քմ մակերեսով հիմնական շինությունում) ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն 2025 թվականի 2-րդ և երրորդ եռամսյակի (01.07.2025թ-31.12.2025թ) համար։
2.Աշխատակազմի առաջատար մասնագետին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գործունեության թույլտվության համար նախատեսված տեղական տուրքերի գանձումը և սահմանված կարգով տրամադրել թույլտվությունը հավաստող փաստաթուղթը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: