Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասով, «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի թիվ 822-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետով և 8-րդ կետերով և հիմք ընդունելով Էյ-Թի-Փի հասարակական բարեգործական կազմակերպության դիմումը՝ որոշում է․ 1. Էյ-Թի-Փի հասարակական բարեգործական կազմակերպությանը ազատել 06-113-0108-0206 կադաստրային ծածկագրով 2.30725 հա անտառային գործառնական նշանակությամբ հողատեսքի համար 2022 և 2023 թթ հաշվարկված 155,324 ՀՀ դրամ անշարժ գույքի ապառքից և նրա վրա հաշվարկված 16,602 ՀՀ դրամ տույժից, ընդամենը՝ 171,926 ՀՀ դրամ անշարժ գույքի հարկից |