Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 42-րդ հոդվածով, Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով, ՀՀ ՀՕ 60-րդ և 64-րդ հոդվածներով, ՀՀ հողային օրենսգրքի 5-րդ և 7-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 29.04.2021 թ․ թիվ 698-Ն որոշմամբ, Ֆիոլետովո համայնքի հաստատված գլխավոր հատակագծը, անշարժ գուքի նկատմամբ իրավունքիների պետական գրանցման թիվ 1114844 վկայականը, հողամասի հաստատված հատակագիծը, հողամասի նկատմամբ օգտագործման իրավունքի ձեռքբերումը հաստատող գրանցման փաստաթղթերը.
1. Հաստատել Ֆիոլետովո համայնքում գտնվող 06-113-0030-0037 ծածկագրով 0.13189 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի սահմանները համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծի:
2. Ֆիոլետովո համայնքում գտնվող 06-113-0030-0037 ծածկագրով 0.13189 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նպատակային փոփոխությունը գնային տարբերություն չի առաջացնում:
3. Անշարժ գուքի նկատմամբ իրավունքիների պետական գրանցման թիվ 1114844 վկայականում կատարել համապատասխան ուղղումներ և տրամադրել նոր վկայական:
4.Հողամասը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի գտնվում ՀՀ ՀՕ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, հողամասի սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և /կամ/ չի առաջացնում սերվիտուտ։
5. Սույն որոշումից ծագող իրավունքները և պարտականությունները ենթակա են պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում: