Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետի դրույթներով, Ֆիոլետովո համայնքի ավագանին որոշում է Հաստատել Ֆիոլետովո համայնքի ավագանու 2024 թ․-ի մայիսի 30-ի նիստի օրակարգը
ՕՐԱԿԱՐԳ
1․ Ֆիոլետովո համայնքի 2024 թվականի մայիսի 30-ի արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին
2․ Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ «ԵՄ-ն հայկական համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի համար» ծրագրի շրջանակներում մեկնարկած «Փոքր մասշտաբի վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության միջոցառումներ հանրային շենքերում և պիլոտային մեկուսացում տնային տնտեսությունների մակարդակում» ծրագրի մասնակցելուն, համաֆինանսավորումը ապահովելուն և Ֆիոլետովոյի համայնքապետարանի շենքի տանիքին 5 կվ հզորությամբ Ֆոտովոլտային կայան տեղադրելուն համաձայնություն տալու մասին։ |