Ղեկավարվելով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, «Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի N 46-Ն որոշման հավելված 1-ի 16-րդ կետի 2-րդ ենթակետով` որոշում եմ․
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքում արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2025 թվականի հիմնական միջոցառումների պլանը` համաձայն հավելվածի:
2. Ֆիոլետովոյի համայյնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշման ծանոթացումը կատարողներին:
3. Սույն որոշման 1-ին կետով հաստատված պլանի միջոցառումների կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել Ֆիոլետովոյի համայնքապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետ Կարեն Սարդարյանին: