Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգով, ՀՀ Կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետի 1-ին ենթակետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի գ) ենթակետով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021թ. մայիսի 10-ի <<Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին>> N 104-Լ հրամանով,հիմք ընդունելով Լոռի-1 միկրոռեգիոնալ համակցված տարածական պլանավորման փաստաթուղթը, Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի ավագանու 27.09.2024թ. թիվ 28-Ա որոշումը, ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի օգոստոսի 12-ի N 2-14 դրական եզրակացությունը, ՀՀ Լոռու մարզպետի 2025թ. մարտի 13-ի թիվ 130-Ա որոշումը, քանի որ 2003 թվականից 2015 թվականը ինքնակամ կառուցված բնակելի տան և ծածկի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի հանդիսանում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հաշվի առնելով Արտակ Բադալյանի (ծնված 11.11.1965թ.) դիմումը, չափագրման համաձայնությունը և 2024LSYBYE մուտքագրման ծածկագրով տեղեկանքը.
1.Հաստատել ՀՀ Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 06-113-0144-0001 կադաստրային ծածկագրից առանձնացված 0,09945 հա հողամասի սահմանները համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծի։
2.ՀՀ Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 06-113-0144-0001 կադաստրային ծածկագրից առանձնացված 0,09945 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխել, այն փոխադրելով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության և համապատասխանեցնել Լոռի-1 միկրոռեգիոնալ տարածական պլանավորման փաստաթղթով սահմանված հողամասի նպատակային և գործառնական նշանակությանը:
3.Օրինականացնել ՀՀ Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 06-113-0144-0001 կադաստրային ծածկագրից առանձնացված 0,09945 հա հողամասում Արտակ Բադալյանի կողմից ինքնակամ կառուցված 176.08 քմ ըդհանուր մակերեսով բնակելի տունը (բնակելի տուն 164.11քմ և 11.97 բաց պատշգամբ) և 21.92 քմ ծածկը։
4.Ճանաչել ՀՀ Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի սեփականության իրավունքը Ֆիոլետովո համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 06-113-0144-0001 կադաստրային ծածկագրից առանձնացված 0,09945 հա հողամասի և հողամասում գտնվող օրինականացված 176.08 քմ ըդհանուր մակերեսով բնակելի տունը (բնակելի տուն 164.11քմ և 11.97 բաց պատշգամբ) և 21.92 քմ ծածկի նկատմամբ։
5.ՀՀ Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի վարչական տարածքում 06-113-0144-0001 կադաստրային ծածկագրից առանձնացված 0,09945 հա հողամասին և հողամասում գտնվող անշարժ գույքին տրամադրել Ֆիոլետովո, Ֆիոլետովո, Վանաձոր-Դիլիջան մայրուղի, 25-26 կմ., 2/2 բնակելի տուն փոստային հասցեն։
6.Դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի կոմիտե՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի անվամբ պետական գրանցում կատարելու համար: