Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգով, ՀՀ Կառացարության 29.12.2011թ. թիվ 1920-ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետի 1-ին ենթակետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի գ) ենթակետով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021թ. մայիսի 10-ի <<Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին>> N 104-Լ հրամանով,հիմք ընդունելով Լոռի-1 միկրոռեգիոնալ համակցված տարածական պլանավորման փաստաթուղթը, Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի ավագանու 27.09.2024թ. թիվ 28-Ա որոշումը, ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի օգոստոսի 12-ի N 2-14 դրական եզրակացությունը, ՀՀ Լոռու մարզպետի 2025թ. մարտի 13-ի թիվ 130-Ա որոշումը, քանի որ 2010 թվականին ինքնակամ կառուցված բնակելի նշանակության մառանը պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգչի հանդիսանում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հաշվի առնելով Արտակ Բադալյանի (ծնված՝ 11.11.1965թ.) դիմումը, չափագրման համաձայնությունը և 2024ZUZVKF մուտքագրման ծածկագրով տեղեկանքը.
1.Հաստատել ՀՀ Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 06-113-0144-0001 կադաստրային ծածկագրից առանձնացված 0,09924 հա հողամասի սահմանները համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծի։ 2.ՀՀ Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 06-113-0144-0001 կադաստրային ծածկագրից առանձնացված 0,09924 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխել, այն փոխադրելով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության և համապատասխանեցնել Լոռի-1 միկրոռեգիոնալ տարածական պլանավորման փաստաթղթով սահմանված հողամասի նպատակային և գործառնական նշանակությանը: 3.Օրինականացնել ՀՀ Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 06-113-0144-0001 կադաստրային ծածկագրից առանձնացված 0,09924 հա հողամասում Արտակ Բադալյանի կողմից ինքնակամ կառուցված 35.38 քմ մակերեսով բնակելի նշանակության մառանը ։ 4.Ճանաչել ՀՀ Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի սեփականության իրավունքը Ֆիոլետովո համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 06-113-0144-0001 կադաստրային ծածկագրից առանձնացված 0,09924 հա հողամասի և հողամասում գտնվող օրինականացված 35.38քմ մակերեսով բնակելի նշանակության մառանի նկատմամբ։ 5.ՀՀ Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի վարչական տարածքում 06-113-0144-0001 կադաստրային ծածկագրից առանձնացված 0,09924 հա հողամասին և հողամասում գտնվող անշարժ գույքին տրամադրել Ֆիոլետովո, Ֆիոլետովո, Վանաձոր-Դիլիջան մայրուղի, 25-26 կմ., 2/3 մառան փոստային հասցեն։ 6.Դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի կոմիտե՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի անվամբ պետական գրանցում կատարելու համար: