Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29 դեկտեմբերի 2011 թվականի N 1920-Ն որոշմամբ, հաշվի առնելով Ֆիոլետով համայնքի գլխավոր հատակագիծը՝ ՀՀ Լոռու մարզի Լոռի միկրոռեգիոնալ մակարդակի հսմսկցված տարածական պլանավորման փաստաթուղթը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի օգոստոսի 12-ի N 2-14 դրական եզրակացությունը, ՀՀ Լոռու մարզպետի 13 մարտի 2025 թ. թիվ 130-Ա որոշումը, Ֆիոլետովո համայնքի ավագանու 27 սեպտեմբերի 2024 թվականի N 28-Ա որոշումը
1.Ֆիոլետովո համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 06-113-0130-0071 ծածկագրով 1,39569 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի նպատակային նշանակության, ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասը փոխադրել գյուղատնտեսական նպատակային նշանակության, 4-րդ կարգի խոտհարք գործառնական նշանակության հողամասի ։
2․Սույն հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման, որն արտացոլվում է հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշիռներում:
3․ Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: